ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեղյակ չէ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ երեկ խորհրդարանում մատնանշած պայմանավորվածությունից:
Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի երկու հայտարարությունից բացի՝ կա ճանապարհահատվածին վերաբերող ևս մեկ պայմանավորածություն՝ Դավիթ Բեկ - Գորիս հատվածում, քանի որ ճանապարհը վիճարկելի հատվածներով էր անցնում:
Լրագրողների հետ զրույցում ԱԳ նախարար Արա Այվազյանը նշեց, որ միայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից է տեղյակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը