10 02 2021

ՄՈԲ ռեսուրսների 3-4 տոկոսը չի վճարվել. Վաղարշակ Հարությունյան

ՄՈԲ ռեսուրսների 3-4 տոկոսը չի վճարվել. Վաղարշակ Հարությունյան

ՄՈԲ ռեսուրսների 3-4 տոկոսը չի վճարվել։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի դիտարկմանը, թե վճարումների ուշացումներ են եղել, թղթաբանական խնդիրներ են առաջացել։

«Չեն ստացել նրանք, ովքեր չեն ներկայացրել անձնական տվյալները, և նրանք, ովքեր դուրս են եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ և զորամաս չեն հասել։ Հաշվառման խնդիր է առաջանում։ Գործընթացն ընթանում է, համարում ենք, որ մինչև մարտի 1-ը հաշվառման խնդիրները կլուծենք և կվճարենք»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ