Եթե դուք նայեք այսօրվա իշխանության կազմը, հատկապես վերջին համալրված կազմը, նաև կառավարության, որոնց ես բեսպիլոտնիկներ եմ անվանում, որոնց մեջ մարդ չկա, բայց վնաս են տալիս, կտեսնեք, որ բազմաթիվ ոլորտներում գալիս են պաշտոնների մարդիկ, որոնք չափից դուրս նախկին են: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Պարոն Քոչարյանի հարցազրույցները դուք բոլորդ լսել եք և մի բան կարոք եք անել՝ համեմատել նրա հարցազրույցները այս բանի, բանը խոսքի հետ չշփոթեք, բունկերից կամ հրապարակային արած ելույթների հետ: Պարոն Քոչարյանը կյանքում երբեք ոչինչ կիսատ չի թողել, վստահ եղեք, որ եթե ինքը մտել է պայքարի մեջ, ուրեմն այդ պայքարը հաջողությամբ է ավարտվելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը