Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ոստիկանական բարեփոխումների մասին, նկատի ունենալով ձևավորվող Սորոսի գվարդիան: Մի կողմ եմ թողնում այն, որ այդ տխրահռչակ ապուշությունը Սորոսի օրակարգի կետերից է, որի լոբբինգը իրականացվեց արդարադատության նախարարության լծակներով, իսկ այդ ապուշության գովերգումը դրված է հայտնի սորոսական Դանիել Իոաննիսյանի փխրուն ուսերին:
Զուտ ամերիկյան հարկատուների վրա միլիոնավոր դոլարներ նստած այս պրոեկտը ի սկզբանե տապալված է: Սա հայտարարում եմ հիմա, որպեսզի հետո արձանագրեմ, որ դեռևս ամիսներ առաջ պարզից էլ պարզ էր Սորոսի գվարդիայի պրոյեկտի տապալումը Հայաստանում:
Մանրամասն կբացատրեմ, եթե չալարեմ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը