Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացել է Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ խորհրդակցություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
Գևորգյանի հաղորդմամբ՝ խորհրդակցության ընթացքում նախանշվել են առաջիկա ծրագրերը, դրանց ուղղվելիք ֆինանսական հատկացումները եւ հետագա քայլերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը