«Ինքն իրենով նստեց որոշեց, որ պետք է անեն արտահերթ ընտրություններ, հետո որոշեց, որ իր ուսապարկերին պետք է հավաքի ու միասին որոշեն, որ պետք է չանեն ընտրություններ՝ հղում անելով հասարակական պահանջի բացակայությանը»: Yerevan.Today-ի տաղավարում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«Հասարակությունը երբեք չի պահանջել, որ Նիկոլ Փաշիանյանն անցկացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հասարակությունը պահանջում է հակառակը, որ Նիկոլ Փաշինյանը չանցկացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հեռանա, որպեսզի նոր ժամանակավոր կառավարությունն անցկացնի նորմալ խորհրդարանական ընտրություններ: Հիմա իրենք իրենցով հավաքվել են, իրենք իրենցով օրակարգ են փորձել փոխել, բայց չի ստացվել:
Նա շատ լավ գիտի՝ կա ինչ-որ հատված, որ ասում են Նիկոլն անպայման պետք է հեռանա և չգիտենք, թե ով պետք է գա, նա փորձեց հասարակության այս հատվածին շեղել, կրքերը հանդարտեցնել, որովհետև ցանկացած հանրահավաք ցույց է տալիս ժողովրդական շարժման մեծացումը և ինքը լինելով փողոցային պայքարի լավագույն մասնագետներից մեկը տեսնում է, որ իր վերջը վախճանն է լինելու: Հիմա որպեսզի կարողանա այդ ժողովրդական ընդվզումը որևէ կերպ կանխել այդպես մի թեզ գցեց, որ գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Ինչու չարեց արտահերթ՝ նախ ինքը ստախոս է, եղել է ստախոս և մնալու է, հերթական անգամ նա խաբեց, խաբեց նաև իր համակիրների մի փոքրիկ բանակին, որ այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ ունի՝ պետական ծառայողներ են, պետական ծառայողների հետ փոխկապակցված մարդիկ են, որովհետև այս ընթացքում նշածս մարդիկ ասում էին՝ այ կտեսնեք, հիմա կլինեն արտահերթ ընտրություններ, Նիկոլը նորից կընտրվի, բոլորի գլուխը կջարդի, հիմա այդ մարդիկ էլ ասելիք չունեն, որովհետև Նիկոլի գլուխը վաղուց կոտրված էր:
Հիմա ուսումնասիրելով նաև այն հարցումները, որ հատուկ ծառայություններն են իրականացնում, տեսնելով, որ չունի որևէ աջակցություն վերընտրվելու համար, պարզապես որոշեց, որ չէ, պետք է մինչև 23 թիվը փորձել իր իշխանությունը երկարացնել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը