06 02 2021

Նպատակ չունեմ միջամտելու բիզնես գործունեությանը. Դավիթ Խաժակյան

Նպատակ չունեմ միջամտելու բիզնես գործունեությանը. Դավիթ Խաժակյան

Հայտնում եմ, որ նպատակ չունեմ միջամտելու բիզնես գործունեությանը և բարձրաձայնել եմ մտահոգություններ, որոնք վերաբերելի են բացառապես կառավարության գործառույթներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն` անդրադառնալով «Թիմի» կողմից «Բիլայն Արմենիայի» ձեռքբերման գործարքի մանրամասներին վերաբերող իր գրառմանը:

«Երեկ գրառում էի կատարել՝ անդրադառնալով «Թիմի» կողմից «Բիլայն Արմենիայի» ձեռքբերման գործարքի մանրամասներին։ Գրառումիցս հետո մի շարք IT ընկերությունների հարգելի ներկացուցիչներ իրենց առարկություններն էին հայտնել գրառման վերաբերյալ, մտահոգություն հայտնելով, որ այն կարող է հանիրավի բացասաբար ազդել «Թիմի» ձեռնարկատիրական գործունեության վրա։

Հայտնում եմ, որ նպատակ չունեմ միջամտելու բիզնես գործունեությանը և բարձրաձայնել եմ մտահոգություններ, որոնք վերաբերելի են բացառապես կառավարության գործառույթներին։ Հարցադրումներս կհամարեմ փարատված, եթե հստակեցվեն այն հանգամանքները, որի բարձրաձայնումը ըստ իս բխում է հանրային շահերից։ Եթե կառավարության հանիրավի միջամտություն չի եղել, ապա «Թիմին» կարող եմ միայն հաջողություն մաղթել կազմակերպության զարգացման գործում»,- գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ