05 02 2021

Անհասկանալի է՝ ոնց են գեներալները աշխատում մի իշխանության հետ, որը չի ծառայում ՀՀ շահերին․ Գևորգ Գևորգյան



Բանակը եղել է, կա և պետք է լինի փակ կառույց և ես դեմ եմ բոլոր տեսակի մյուս մոտեցումներին բանակի թափանցիկության մասին։ Առավել ևս, որ մենք ունենք ոխերիմ թշնամիներ։ Այսօր բոլոր քայլերը միտված են բանակը արժեզրկելու և վերջնականապես բանակը կազմալուծելուն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։

Նրա խոսքով բանակի կազմալուծումը սկսվել է այն բանից հետո, երբ որոշել են բարեփոխումներ անել բանակում, որը ծառայել է ոչ ի շահ ՀՀ-ի։

«Այսօրվա իշխանությունը թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանություն է, որը ոչ մեկ անգամ ասել եմ և իրենց բոլոր քայլերը միտված են եղել շարունակաբար ծառայելու իրենց տերերին, դրա համար հիմա գեներալների խոսնք է շատ ավելի կարևոր»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ