30 01 2021

Երկրորդ նախագահի հարցազրույցից 2 օր անցել է, ասելիք չունե՞ք․ Խաժակյանը՝ իմքայլականներին

Երկրորդ նախագահի հարցազրույցից 2 օր անցել է, ասելիք չունե՞ք․ Խաժակյանը՝ իմքայլականներին

Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը գրում է․

«Խորհրդարանի խոսնակ, փոխխոսնակներ, հանձնաժողովների նախագահներ, տաղանդավոր և անտաղանդ պատգամավորներ․․․

երբ քաղաքակիրթ քննադատություն եք լսում, իրար հերթ չտալով հարցարզույցներ եք տալիս, ստատուսներ ու քոմենթներ գրում-ջնջում։ Երկուս ու կես տարի կշտացանք ձեր ամբարտավան կեցվածքից։ ․․․չե՞ք դիտել երկրորդ նախագահի հարցազրույցը, ձեր առաջնորդի բանակցային լեզուն կոշիկի խոզանակին նմանեցրեց։ Պետականության ձեր ընկալումները գնչուների թափառախմբին հավասարեցրեց։ Երկու օր անցել է, ասելիք չունե՞ք։

Բա հակադարձե՛ք․․․ ասեք «մեր վարչապետը լիզող տղա չի․․․»։ Դուք ոչ հպարտ եք, ոչ դուխով․․․ թիմային թասիբի մասին կլռեմ։ Բայց դա էլ հեչ․․․ դուք սենց պետություն եք ներկայացնում․․․»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ