27 01 2021

Ռոբերտ Քոչարյանը՝ Շուշին ադրբեջանական քաղաք լինելու՝ իշխանության պնդումների մասին



Կառաջարկեի նայել վիճակագրությունը, թե Երևանի բնակչությունը ազգային առումով ինչ կոմպոզիցիա ուներ 1913-1914 թվականին՝ մինչև պատերազմը, այն ժամանակ մարդահամար էին արել։ Նայեք՝ քանի հայ էր Երևանում, քանի ադրբեջանցի, որոնց կովկասյան թաթար էին այն ժամանակ ասում։ Նայեք, կառաջարկեի՝ հրապարակեք դա, թող վարչապետը նույն Շուշիի սկզբունքով խոսա Երևանի մասին, եթե միայն այդ պահի բնակչությամբ է գնահատում։ Այս մասին yerevan.today, politik.am և hayeli.am կայքերին տված հարցազրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությանը Շուշիի վերաբերյալ։

«Շուշիի այդ 90 տոկոսը արդյունք է եղել 1920 թվականին Շուշիում կոտորածի։ Ուրեմն դու ընդունում ես, որ մարդկանց սպանելով, կոտորելով, դեմոգրաֆիկ պատկերը փոխելով՝ դու տիրանում ես այդ քաղաքին, տարածքին։ Առաջարկեք՝ եթե մոտեցումը այսպես ունիվերսալ է, տեսնենք՝ վարչապետը ինչ կասեի Երևան քաղաքի մասին, և դա ինչքան հաճելի կլինի լսել երևանցիների համար։ Հանեք նյութերը և հրապարակեք»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ