27 01 2021

Մինսկի խմբի ձևաչափի կարևորությունը մնում է արդիական․ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար

Մինսկի խմբի ձևաչափի կարևորությունը մնում է արդիական․ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, իհարկե, շատ կետեր է պարունակում, բայց կան կետեր, որոնք այնտեղ չկան: Այս լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւորությունն այն է, որ քննարկվեն հայտարարության մեջ չներառված այդ կետերը: Դեկտեմբերին համանախագահների այցի շրջանակներում կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը` շարունակել քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս շաբաթվա սկզբին Լեհաստանում տեղի ունեցավ հանդիպում։

Կարծում եմ, որ հաջորդ փուլը կլինի այցը: Այնպես որ, ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւորությունը մնում է արդիական, աշխատանքները պետք է շարունակվեն այս ձեւաչափի շրջանակներում»,- ասաց Ժան-Բատիստ Լեմուանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ