ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը վերընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում, այս մասին պատգամավորը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Այսօր վերընտրվել եմ ԵԽԽՎ ամենակարևոր հանձնաժողովներից մեկի` Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:
Հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալներ: Թեկնածությունս ներկայացվել էր ԵԽԽՎ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք (ALDE) քաղաքական խմբի կողմից: Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 91 անդամից, ովքեր ներկայացնում են ԵԽ 47 անդամ պետությունների ազգային խորհրդարանները: Հանձնաժողովն ունի 3 ենթահանձնաժողովներ»,– գրել է պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը