25 01 2021

Հարցեր քրեական վարույթն իրականացնող մարմնին

Հարցեր քրեական վարույթն իրականացնող մարմնին

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 «Հարցեր քրեական վարույթն իրականացնող մարմնին.

  1. 2020թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական հետախուզությունը քանի՞ անգամ է ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբին զեկուցել սեպտեմբերի 27-ին սպսասվող պատերազմի մասին՝ նշելով հարձակման կոնկրետ օրը և ժամը;
  2. Ներկայացված զեկույցներից քանիսն ե՞ն զեկուցվել ՀՀ ԳՇ պետին, իսկ վերջինիս կողմից՝ ՀՀ վարչապետին;
  3. Հայտարարվել է՞ արդյոք համար 1 մարտական դրություն Արցախի և Հայաստանի զինված ուժերում, թե՞ ոչ;
  4. Եթե այո, ապա սեպտեմբերի քանիսից է՞ այն հայտարարվել Հայաստանում և Արցախում և կոնկրետ երբ է՞ այն հանվել Արցախում և ի՞նչ հիմքով;
  5. Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի պատպանության բանակի և ՀՀ ԶՈւ բանակային 1-ին կորպուսի զորմասերում քանի՞ զինվոր է եղել և քանի՞ զինվոր է զոհվել քնած վիճակում՝ թշնամու թիրախային հարվածների հետևանքով;
  6. Արցախի և Հայաստանի զինապահեստներում ի՞նչ ծավալի և քանակի զինամթերք է եղել սեպտեմբերի 27-ի առավոտյան և որքա՞ն (գնային) զինամթերք է ոչնչացվել թշնամու թիրախային հարվածների հետևանքով:

Հ.Գ. Ի գիտություն մեր քաղաքացիների, համար 1 մարտական դրության հայտարարման դեպքում զորքը պետք է դուրս բերվի զորամասերից, իսկ զենքը՝ զինապահեստից, քանի որ և՛ զորամասերը, և՛ զինապահեստները հասանելի և ստատիկ թիրախներ են և թշնամին հարձակման դեպքում առաջին հերթին հարվածում է հենց այդ թիրախներին:

Հ.Հ.Գ. Պարոն դատախազ, Դուք դեռ կարծում եք, որ պետական դավաճանություն չի՞ եղել, կամ մտածում եք, որ Ձեր անգործության հետևանքով պետական դավաճանությունը չի՞ շարունակվում . . .»:

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ