«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը գրում է․
«Ես իմ մի շարք ընկերների հետ ժամը 11-ից լինելու եմ Ազգային ժողովի դիմաց և օր ու արև չեմ տալու պետությունը խարխլող թյուրիմացություններին: Ժամը 12-ին Ազգային ժողովում նախատեսված է արտահերթ նիստ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրելու մասին: Կասկած չկա, որ իշխանությունը փորձում է դամոկլյան սուր կախել դատական իշխանության անկախության գլխին՝ փորձելով ոչնչացնել պետական համակարգի հանցավորությունը հակակշռող վերջին սյունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը