20 01 2021

Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ 46-րդ նախագահի պարտականությունները



Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության պաշտոնական արարողությունը։

Ջո Բայդենը դարձել է ԱՄՆ պատմության 46-րդ նախագահը, որը 2009-2017 թվականներին, Բարաք Օբամայի վարչակազմում, զբաղեցրել է նաև ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։

 Երդմնակալության արարողությանը մասնակցել են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման, Ջորջ Ուոքեր Բուշը, նախկին առաջին տիկիններ Հիլարի Քլինթոնը, Լորա Բուշը, Միշել Օբաման, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Երդմնակալության արարողության ժամանակ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել է փոխնախագահ Մայք Փենսը։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր Սպիտակ տանը դիմավորել նորընտիր նախագահ Ջո Բայդենին՝ վաղաժամ լքելով ԱՄՆ նախագահի նստավայրը։ Երդմնակալության արարողության ժամանակ ԱՄՆ օրհներգը կատարել է փոփ երգչուհի Լեդի Գագան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ