19 01 2021

ԶՈւ ԳՇ պետը ոչ հրապարայային հանդիպումներ է ունենում նախկին նախագահների և ընդիմության առաջնորդների հետ․ «Դեժավյու»

ԶՈւ ԳՇ պետը ոչ հրապարայային հանդիպումներ է ունենում նախկին նախագահների և ընդիմության առաջնորդների հետ․ «Դեժավյու»

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է․

«Չնայած նրան, որ Օնիկ Գասպարյանը հրաժարվում է հրապարակային հանդիպումներ ունենալ ընդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ, այնուամենայնիվ,մեզ հասած տեղեկություններով, ոչ հրապարայային, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել և շարունակում ունենալ, թե նախկին նախագահների և, թե ընդիմության առաջնորդների հետ:

Նա համոզված է, որ Արցախյան պատերազմի պարտության բոլոր պատասխանատուները շուտով խիստ պատժվելու են: Օնիկ Գասպարյանը ակնհայտ հասկանում է, որ ինքն էլ ունի պատասխանատվության իր չափաբաժինը և պատասխանատվությունից խուսափել չի հաջողվելու:

Ուստի, Գլխավոր Գերագույն Հրամանատարից հետո, երկրորդ պատասխանատու համարվող ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, փորձում է հասկանալ՝ կտրուկ և վճռական գործողությունների գնալու պարագայում իրեն ի՞նչ երաշխիքներ են տրվելու և արդյո՞ք իրեն հումանիտար միջանցք տրամադրելու են, թե՝ ոչ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ