19 01 2021

Իշխանությունը 3-րդ տարին է՝ առավել ջանասիրաբար գործում է Ռոբերտ Քոչարյանի, քան Ալիևի դեմ․ Եփրիկյան

Իշխանությունը 3-րդ տարին է՝ առավել ջանասիրաբար գործում է Ռոբերտ Քոչարյանի, քան Ալիևի դեմ․ Եփրիկյան

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․

«Լևոն Քոչարյանի այսօրվա խոսքը դատարանի առջև ի թիվս այլնի՝ բավականին ուշագրավ էր այն մասով, որ հայրն՝ Արցախի Առաջին Նախագահը, մի կողմ դնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ բոլոր պատճառները, Երևանում իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդում ֊ քրեական գործով նիստի հաջորդ օրը մեկնում է պատերազմող Արցախ, փորձում օգնել, պատրաստակամություն է դրսևորում հանդիպել, աջակցել, սակայն իշխանությունը մնում է անհաղորդ, ստիպված հորդորում է փոխանցել տված խորհուրդներն, առաջարկած լուծումները, սակայն չնշելով՝ ինքն է ասում, ավելին՝ Լևոնն ինքն է ականատես եղել՝ ինչպես էին անտեսված մնում նաև նրանք, ովքեր դեռ իննսունականներից կանգնած են եղել մեր հաղթանակների հիմքում։

Հասկանու՞մ եք՝ ինչ տրագիկ է իրականությունը՝ մարդն, ում իշխանության տարիներին եթե Ադրբեջանին նույնիսկ զիջել ենք, ապա միայն մարդաքանակով, ով գլխավորել է հաղթական պատերազմն, ով ունի ահռելի հնարավորություններ ու հեղինակություն, ում ռազմաքաղաքական փորձառությունն ու անձնային հատկանիշները եզակի են հայ իրականության մեջ, մնում է չլսված, չլսված են մնում նաև այն գեներալներն ու գործիչներն, ովքեր դեռ շուրջ երեսուն տարի առաջ էին ապացուցել՝ ճանաչում են թշնամուն, ունեն բավարար փորձ ու գիտելիք, որը կարող են ներդնել հայրենիքի պաշտպանությանն, ովքեր պարզապես գիտեն հաղթել։

Մի՞թե սա չէ ցուցիչը, որ այս պատերազմը ոչ այլ ինչ էր, քան Հայաստան ֊ Արցախը կանխամտածված պարտության տանելը, Արցախյան հարցի ոչ հայանպաստ լուծումը, մի՞թե սա չէ դավաճանության հերթական ապացույցը։ Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ կարող էին անել Նախագահն ու մնացյալ պետականաձիգ գործիչները, երբ չունեին իշխանություն, ավելին՝ իշխանություն ունեցողներն առավել ջանք թափում էին հաղթած հերոսների մեկուսացմանը, քան թշնամուն հաղթելու ձգտմանը, եթե, իհարկե, առհասարակ նման ձգտում եղել է։

Վստահ եմ՝ ժամանակը կպարզի, թե մինչևիսկ վերոհիշյալ իրավիճակում Նախագահը որքան ջանք է դրել, որքան է այժմ ջանում, որ վերջնականապես չփլուզվենք, սակայն այսօր արդեն իսկ ակնբախ է՝ իշխանությունը երրորդ տարին է՝ առավել ջանասիրաբար գործում է Ռոբերտ Քոչարյանի, քան Իլհամ Ալիևի դեմ, վերջապես Ալիևն, ում հորն էր դեռ Քոչարյանը ծնկի բերել, բացեիբաց հայտարարում է՝ հաղթել է Քոչարյանին, ում դատում է Փաշինյանը, Քոչարյանին, ով մինչ այժմ ալիևյան լկտի հոխորտանքներին միակ հավուր պատշաճի պատասխանողն է եղել։ Ռոբերտ Քոչարյանն է Ալիև ֊ Փաշինյան տանդեմի հակակշիռը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ