19 01 2021

Ինձ ապշեցնում է այս աներես իշխանությունը, պետք էր մի փոքր թասիբ ունենալ և հեռանալ. Լևոն Քոչարյան



Այս ամենը ուղղակի խայտառակություն է, որի մասին շատերը, այդ թվում նաև մենք զգուշացնում էինք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը:

«Այն սուտն ու կեղծիքը, որ մենք տեսանք պատերազմի օրերին, ես կարծում եմ, որ այդ մարդիկ ոչնչի առաջ էլ կանգ չեն առնի, ամեն ինչ կանեն, որ վերարտադրվեն»,-ասաց նա:

Լևոն Քոչարյանն անդրադարձավ նաև լրագրողների հարցերին, թե արդյոք չի պատրաստվում ակտիվ ներգրավվածություն ունենալ քաղաքական գործընթացներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ