18 01 2021

Նիկոլականները պետք է իրենք իրենց դատեն, որ մսխեցին մի երկիր, որը կարգի էր բերվել Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում․ Կիվիրյան

Նիկոլականները պետք է իրենք իրենց դատեն, որ մսխեցին մի երկիր, որը կարգի էր բերվել Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում․ Կիվիրյան

Արգիշտի Կիվիրյանը գրում է․

«Կատարյալ ցինիզմ է, որ մի թիմ, որը փուռն ա տվել Արցախը, փուռն ա տալիս Հայաստանը եւ հայ ազգի ապագան, դեռ շարունակում է դատել Ռոբերտ Քոչարյանին։ Մինչեւ Ռոբերտ Քոչարյանին հասնելը, Նիկոլականները պետք է առաջին հերթին իրենք իրենց դատեն, որ մսխեցին մի երկիր, որը հենց կարգի էր բերվել Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում։

Ու այս իրավիճակում ցանկացած պարկեշտ մարդ պետք է թույլ չտա այդ խեղկատակերգության վերածված դատավարությունը, քանի որ այն ոչ մի աղերս չունի Մարտի1-ի ու արդարադատության հետ, այլ ընդամենը Նիկոլի հիվանդ երեւակայության պտուղն է։

Ու այս դատավարությանը ՈՉ ասելու համար ամենեւին պետք չի լինել Ռոբերտ Քոչարյանի կողմնակից կամ աջակից, այլ ընդամենը պետք է լինել ՔԱՂԱՔԱՑԻ, որը մերժում է լինել Նիկոլի մանիպուլյացիոն գործիքը։ Ռոբերտ Քոչարյանը այդքան ունի արած հայ ազգի համար, որպեսզի այսօր էլ ինքը ակնկալի հայ ազգի, առավել եւս հայ ազգի առողջ եւ սթափ հատվածի աջակցությանը։ Միք զլանա լինել քաղաքացի եւ ոչ ասել անարդարությանը եւ Նիկոլի հիվանդ քմահաճույքներին...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ