Նախ նշեմ, որ ես շուրջ 25 տարի ծառայել եմ ՀՀ ոստիկանությունում և իմ նախկին հարցազրույցներից մեկում ևս պնդել եմ, որ ինչ կարգավիճակով էլ լինի անգամ առանց աշխատանքի կծառայեմ երկրին՝ որպես իրավահարգ քաղաքացի: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նորանշանակ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե այնուամենայնիվ ինչո՞ւ ազատվեց ոստիկանապետի պաշտոնից:
«Ինձ համար որպես սկզբունք դրված չէր, որ եթե ես եղել եմ ոստիկանության պետ, հետևապես չեմ կարող լինել 2-րդ կամ 3-րդ դեմք: Առավել ևս այս փուլում՝ հետպատերազմյան շրջանում, ինձ համար մեծ պատիվ է և մեծ պատասխանատվություն ծառայել ՊՆ-ում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը