Ես իշխանության որևէ ներկայացուցչի հարց չունեմ։ Միայն մեկին ՝ Օնիկ Գասպարյանին։ Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ռուս մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:
«Ինձ հարյուրավոր մարդիկ ասում են, թե դու ինչ զինվորական ես, պարկեշտ զինվոր, համարձակ հայրենասեր։ Շատ լավ: Հետևաբար մեկ հարց. Օնիկ, դու տեսնում ես չէ Ալիևի ֆոտոսեսիան (Շուշիում – խմբ.)։ Միթե դու և քո գեներալները, ովքեր անվերապահորեն լսում են քեզ, քաջություն չունեն մտնել դավաճանի գրասենյակ, թուղթ դնել սեղանին և ասել ՝ ստորագրիր և հեռացիր։ Հետո հայտարարիր ընտրություններ:
Ասա՝ ինձ իշխանություն պետք չէ ։ Ինձ հայրենիք է պետք։ Չէ որ չի կարելի այլևս հանդուրժել այս ամենը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը