14 01 2021

Կորցրել ենք Երևանից դեպի ՀՀ հարավ տանող ճանապարհի հանդեպ սուվերենությունը․ Էդգար Էլբակյան



Կորցրել ենք Երևանից դեպի ՀՀ հարավ տանող ճանապարհի հանդեպ սուվերենությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

«Օրինակ՝ եթե ադրբեջանցիները Էվազլուում դնեն մաքսակետ, մենք ի՞նչ ենք անելու: Մեկ կիլոմետր էլ չէ, երևի՝ մի քանի հարյուր մետր, բայց կարող են ասել՝ ՀՀ-ից եկող բեռնատարները այդտեղ պետք է մաքսազերծվեն և ճանապարհը շարունակեն դեպի Մեղրի: Ոչ մի բան այդ դեպքում ՀՀ-ն ի վիճակի չէ անել, քանի որ հայտնվել է այդ իրավիճակում: Շրջանցող ճանապարհ կարելի է կառուցել, բայց դա շատ երկար է: Դրանով, միգուցե, էլ երբևէ ոչ մեկը չերթևեկի, եթե այս երկաթգծային հանգույցներն իրականություն դառնան, չի բացառվում իրանական բեռնափոխադրումների մի մասը, որ ՀՀ-ով գնում էր Վրաստան, կրճատվի, սկսեն այդ երկաթուղիով գնալ՝ ավելի հարմար ու էժան: Այդ ճանապարհը պետքական է լինելու մեզ՝ հայերիս համար ու լինելու է ադրբեջանական վերահսկողության տակ, եթե մի հատվածն իրենցն է»,- ասաց Էլբակյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ