13 01 2021

ՌԴ ԱԳՆ-ն ուղղակիորեն մեղադրում է ՀՀ-ին՝ պատերազմին այլընտրանք չթողնելու մեջ. Մելոյան

ՌԴ ԱԳՆ-ն ուղղակիորեն մեղադրում է ՀՀ-ին՝ պատերազմին այլընտրանք չթողնելու մեջ. Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածին՝ Փաշինյանին ուղղակի մեղադրելով հակամարտության կարգավորման պայմանների վերաբերյալ բացահայտ սուտ տեղեկություն տարածելու մեջ։

Ռուսերեն լեզվի իմացությունը բավարար է՝ հասկանալու համար, թե մինչև 2018 թվականի ապրիլը ՌԴ-ի կողմից առաջարկվող հակամարտության կարգավորման նախագիծն ինչպիսի բազում բարենպաստ պայմաններ էր նախատեսում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար, ներառյալ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխիքները և Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցությունը ԵԱՀԿ շրջանակներում հրավիրվող նիստներին։

Ավելին, հստակ արձանագրվում է, որ կարգավորման այս պայմանները մերժվել են 2018 թվականին պաշտոնական Երևանի կողմից՝ ուղղակիորեն մեղադրելով Հայաստանին բանակցությունները տապալելու ու պատերազմին այլընտրանք չթողնելու մեջ։ ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը հերթական ապացույցն է, թե ինչ է լինում, երբ պրոֆեսիոնալներից հետո պետական կառավարումը ստանձնում են անպատասխանատու դիլետանտները»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ