13 01 2021

Ես ո՞նց կարող էի անմեղ մարդկանց զրկել ազատությունից. Գագիկ Ջհանգիրյան



Ես ոչ թե Նիկոլ Փաշինյանի թեկնածուն եմ, այլ «Իմ քայլը» խմբակցության, իսկ քաղաքական հայտարարություններ չեմ պատրաստվում անել:

Այս մասին ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որին «Իմ քայլը» մտադիր է առաջադրել որպես ԲԴԽ անդամի թեկնածու: Նա հրաժարվեց գնահատական տալ Նոյեմբերի 9-ի հայտարարությանը, իսկ Մովսես Հակոբյանի հայտարարություններն էլ որակեց որպես քաղաքական հայտարարություններ: Դիտարկմանը, որ մամուլում շրջանառվում է ձեր կողմից արված այն հայտարարությունը, թե դուք գնում եք ԲԴԽ՝ «ձեր բռի մեջ հավաքելու դատավորներին», նա արձագանքեց.

«Ես դատավիրավական բարեփոխումների իմ կյանքում 2 հայեցակարգ եմ մշակել ու հրապարակել։ Այնպես որ ես ունեմ իմ տեսլականը, թե դատական համակարգի, թե մնացած իրավապահ մարմինների կառուցվածքի, գործունեության վերաբերյալ։ ԲԴԽ-ն կազմված է 10 անդամից՝ 5 դատավոր, 5 իրավաբան, ես այնտեղ ունեմ ընդամենը մեկ ձայն, գնում եմ բուռս հավաքեմ, ես այդպիսի բաներ չեմ հայտարարել եմ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ