ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է․
«Ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի ջանքերին պետք է միանան նաև ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև քաղաքակիրթ աշխարհի բոլոր երկրները: Գերիների վերադարձին հասնելու համար ջանքեր չենք խնայել մինչ օրս, իսկ Մոսկովյան եռակողմ հանդիպունից հետո պետք է մեր ջանքերն առնվազն կրկնապատկենք: Կրկին կապ եմ հաստատել մեր միջազգային բոլոր գործընկերների հետ:
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և գերության մեջ պահվող քաղաքացիական անձիք օր առաջ պետք է վերադարձվեն Հայաստան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը