ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է․
«Իշխանության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ երեկ Մոսկվայում ստորագրված նոր փաստաթուղթը ձեռնտու է Հայաստանին, քանի որ ըստ դրա՝ հնարավորություն կստանանք երկաթուղով Ադրբեջանի տարածքով կապ հաստատել Ռուսաստանի հետ՝ թյուր կարծիք տարածքելով, թե դա այսուհետ անվտանգ է լինելու։
Ընդգծեմ՝ Ադրբեջանի տարածքով՝ այն երկրի տարածքով, որը մինչ այժմ չի վերադարձրել մեր ռազմագերիներին, գերի ընկած քաղաքացիական անձանց, այն երկրի տարածքով, որի իշխանությունների հայատյաց քաղաքականության արդյունքում և այդ իշխանության թողտվությամբ ու վստահաբար նաև հավանությամբ՝ այդ երկրի զինված ուժերի ծառայողները իսլամական պետությանը համանման մեթոդներով խոշտանգեցին ու գլխատեցին մեր զինվորներին ու քաղաքացիներին՝ չխնայելով անգամ ծերերին ու հիվանդներին, այն պետության տարածքով, որը մեր դեմ չխորշեց օգտագործել վարձու ահաբեկիչների, այն պետության տարածքով, որի կողմից ռմբակոծվեց ծննդատուն և եկեղեցի, այն պետության տարածքով, որի զինծառայողը հերոսացվեց ու ամենաբարձր մակարդակով պարգևատրվեց մեր սպային քնած ժամանակ կացնահարելու համար ․․․ Շարունակեք պնդել, որ դուք լուրջ ձեռքբերումներ ունեք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը