12 01 2021

Փաշինյանը գնացել, նստել, դիմացն ինչ տվել են, ստորագրել է․ Վահան Բաբայան



Երեկ տեղի ունեցածը պատմության մեջ աննախադեպ խայտառակություն էր, երբևէ չեք տեսնի, որ կապիտուլյացիայի ենթարկված, պարտված ղեկավարը գնա բանակցությունների այն մարդու հետ, որն իրենց անվանում էր հարբած ծաղրածու: Մենք խայտառակ պարտություն ենք ունեցել և այս պահին միևնույն է, դրական քայլ չենք կարողանում ապահովել, իսկ այս մոսկովյան հանդիպման արդյունքում՝ մենք չունեցանք գոնե մեկ գերու վերադարձ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը՝ խոսելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման, համատեղ հայտարարության և գերիների չլուծված հարցի մասին:

Ըստ Բաբայանի՝ աններելի է նաև Փաշինյանի այն դիրքը, որ որևէ արդյունք չտված՝ բանակցությունների է գնում և որոշ բանավոր պայմանավորվածություններ գրավոր դարձնում: «Փաշինյանը գնացել, նստել, դիմացն ինչ տվել են, ստորագրել է. սա փաստ է, մենք ապրում ենք մի երկում, որի ղեկավարը պարտված լինելով հանդերձ՝ իրեն ստորացրած թշնամու հետ գնացել, ինչ-որ զիջողական բան է ստորագրում»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ