Երեկ տեղի ունեցածը պատմության մեջ աննախադեպ խայտառակություն էր, երբևէ չեք տեսնի, որ կապիտուլյացիայի ենթարկված, պարտված ղեկավարը գնա բանակցությունների այն մարդու հետ, որն իրենց անվանում էր հարբած ծաղրածու: Մենք խայտառակ պարտություն ենք ունեցել և այս պահին միևնույն է, դրական քայլ չենք կարողանում ապահովել, իսկ այս մոսկովյան հանդիպման արդյունքում՝ մենք չունեցանք գոնե մեկ գերու վերադարձ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը՝ խոսելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման, համատեղ հայտարարության և գերիների չլուծված հարցի մասին:
Ըստ Բաբայանի՝ աններելի է նաև Փաշինյանի այն դիրքը, որ որևէ արդյունք չտված՝ բանակցությունների է գնում և որոշ բանավոր պայմանավորվածություններ գրավոր դարձնում: «Փաշինյանը գնացել, նստել, դիմացն ինչ տվել են, ստորագրել է. սա փաստ է, մենք ապրում ենք մի երկում, որի ղեկավարը պարտված լինելով հանդերձ՝ իրեն ստորացրած թշնամու հետ գնացել, ինչ-որ զիջողական բան է ստորագրում»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը