11 01 2021

Նիկոլի գործունեության արդյունքում մենք կանգնած ենք նոր պատերազմի եզրին. Սաղաթելյան․ Փաստինֆո



Փաստինֆո-ն հայտնում է․

«Նիկոլ Փաշինյանը կրկին Ռուսաստանի թիկունքում ուղիղ կապի մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ մի մասը գաղտնի, մի մասը բացահայտ՝ իր դավադիր պլանները ավարտին հասցնելու համար, ուրիշ բացատրություն այստեղ չունեմ։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԱԾ տնօրենների հանդիպումներին։ «Երբ վերլուծում ես այս ամենը, հանգում ես մի եզրակացության՝ Թուրիքայի հետ ուզում են ունենալ սերտ բարեկամական հարաբերություններ, և իմ տպավորությամբ, այո՛, Նիկոլն ուղիղ կապի մեջ է Ադրբեջանցիների հետ»,- ընդգծել է Ի.Սաղաթելյանը։

Ավելին՝ նրա կարծիքով, Փաշինյանը նախկինում ևս ունեցել է որոշ կապեր, որի արդյունքում էր նաև ձեւավորվել անվստահությունը մեր ռազմավարական գործընկերների, դաշնակիցների նկատմամբ։ «Այս մարդը շատ վտանգավոր գործունեության մեջ է նաև այս օրերին։ Եվ այն քաղաքացիներն ովքեր այսօր մտածում են, որ լավ է, այլևս պատերազմ չի լինի, մեր երեխաները Արցախ չեն գնա, իրենք ուղղակի ամբողջությամբ չեն պատկերացնում ստեղծված իրավիճակը, պատերազմը չի ավարտվել, ու Նիկոլի գործունեության արդյունքում մենք կանգնած ենք նոր պատերազմի եզրին»,- ընդգծել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ