11 01 2021

ՀՀ որևէ ղեկավարի չեն նվաստացրել այսպես․ Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանի մասին

ՀՀ որևէ ղեկավարի չեն նվաստացրել այսպես․ Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանի մասին

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը գրում է․

«Ինչու՞ որեւէ մեկը համարում էր, որ սույն քաղաքական դիակը կարող էր գերիների հարց լուծե՞լ։ Լու՞րջ։ Ես դեռ եղբորս ենթադրյալ ( անուղղակի ապացույցներ կան) գերության ենթատեքստում 2 շաբաթ առաջ էի ասել, որ քանի դեռ սա է ներկայացնում Հայաստանը, այդ հարցը չի կարող լուծվել։ Ոչ թե նրա համար, որ սա չէր ուզի դա անել, այլ քանզի չի կարող։ Չի կարող, քանզի թուրքի առջեւ ու թուրքից ստորացած մեկն է։ Հայաստանի որեւէ ղեկավարի չեն նվաստացրել այսպես։ Այսպես անսահման ու անխիղճ։ Ուզեք, չուզեք, սիրեք, չսիրեք նա անկարող է լուծել այդ հարցը, ինչպես ՀՀ շահից բխող որեւէ այլ հարց։ ալիեւը ինչպես ուզում է եւ կարող է, ստորացնում է նրան։ Ուժը պատում է՝ անում է։ Պարզ մարդկային բան եմ ասում։ Անգամ եթե ծանր ու դառը բան է՝ սովորեք ընդունել։ Բայց չհաշտվել»,- գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ