11 01 2021

Հանդիպումը շատ կարևոր և օգտակար էր, քանի որ կողմերը կարողացան համաձայնագիր ստորագրել․ Պուտին



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում Ղարաբաղի զարգացման մասին համատեղ հայտարարություն է ստորագրվել: Այսօրվա հանդիպումը ՌԴ նախագահը համարում է շատ կարևոր և օգտակար, քանի որ կողմերը կարողացան համաձայնության գալ և համատեղ համաձայնագիր ստորագրել։

«Հանդիպման ժամանակ եզրակացության եկանք, որ եռակողմ համաձայնագրի դրույթները մեծ հաշվով պահպանվում են»,–ասաց նա։

Պուտինը նշել է, որ հայտարարությունը վերաբերում է իրավիճակի զարգացմանը տարածաշրջանում, կոնկրետ քայլեր է նախատեսում տնտեսական հարաբերություններում` ենթակառուցվածքների, նախագծերի։ «Այս նպատակով աշխատանքային խումբ կձևավորվի, որը կգլխավորեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները»,–ասաց նա։

Պուտինի խոսքով` առաջիկայում աշխատանքային խումբն արդեն իսկ մասնագիտական խմբեր կստեղծի, որոնք հստակ ծրագրեր կներկայացնեն տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման համար։ Այս համաձայնագրի իրականացումը, ըստ ՌԴ նախագահի, ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի շահերին կծառայի, այլ նաև տարածաշրջանի` այդ թվում` ՌԴ–ի հետաքրքրություններին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ