Կրեմլում ավարտվեցին Պուտին-Ալիև-Փաշինյան բանակցությունները, որոնք տևեցին մոտ 4 ժամ։
Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ալիևի եւ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում Ղարաբաղի զարգացման մասին համատեղ հայտարարություն է ստորագրվել։ Նա բանակցությունները կարևոր և օգտակար է անվանել։
Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքը կշարունակվի։
Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է որոշվի, Երևանը պատրաստ է բանակցությունների»։
Ալիևն իր հերթին հույս է հայտնել, որ հարևան երկրներն ակտիվորեն կներգրավվեն Կովկասի հարավում տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման գործում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը