11 01 2021

Դուք, որպես ԳՇ պետ, այս բառդակից չեք ամաչու՞մ. Նարեկ Մանթաշյան

Դուք, որպես ԳՇ պետ, այս բառդակից չեք ամաչու՞մ. Նարեկ Մանթաշյան

«Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իրավական իմաստով մենք պետություն ենք համարվում ու ԳՇ ունենք։ Գլխավոր շտաբը նաև պետ ունի։ Գեներալ Օնիկ Գասպարյան, գիտե՞ք, այնքան պարզ հարցեր կան, որ դեռ պատասխան չեն ստացել։

Օրինակ ինչպե՞ս է ստացվում, որ մինչ օրս զոհվածների և վիրավորների թվերը չեն հրապարակվել...

Ինչպե՞ս է ստացվում, որ պարտված պատերազմի ընթացքում գեներալ լեյտենանտի կոչում եք վերցրել, մի տեսակ չեք ամաչե՞լ դրանից։

Հիմա կարելի՞ է դա դիտարկել որպես լռության դիմաց կաշառք։

Թասիբ ու պատիվ ունենալու պարագայում, ինչպե՞ս կարելի էր վերցնել այդ կոչումը:

Կարո՞ղ ենք կասկածել, որ Ձեզ ընդիմադիրների ցուցակ են տվել, ովքեր միտումնավոր պետք է չնախատեսված դիրքերում հայտնվեին։

Ինչպե՞ս է ստացվել, որ առանց ճշտել, թե ես ինչ մարտական հմտություններ ունեմ ու վերջին անգամ երբ եմ զենքով գործողություն կատարել, միանգամից տարել են առաջին գիծ, առանց նախնական պատրաստվածության։

Չեմ դժգոհում, որ խրամատում եմ հասցրել վերականգնել հմտություններս, բայց Դուք, որպես ԳՇ, այս բառդակից չեք ամաչու՞մ։

Ի դեպ, շաբաթներ անց հայտնվել է պաշտոնական հրամանը` ըստ որի ես բոլովին այլ առաքելությամբ, այլ հատվածում պետք է լինեի։ Հասկանու՞մ եք չէ, որ շունը տիրոջը չի ճանաչել։

 Հարցն իմ անձը չէ, պարզապես գրում եմ իմ օրինակով, որ առավել փաստացի լինի։

Սրանք օդից կախված խոսակցություններ չեն, Ձեզ ուշ թե շուտ տրվելու են այս հարցերը, անհնար է լինելու խուսափել պատասխանատվությունից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ