Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Երբ ֆաշիստական Գերմանիան նախորդ դարի 30-ականների վերջին ծնկի բերեց Չեխոսլովակիան, այդ երկրի միայն «Շկոդա» գործարանները տալիս էին գրեթե նույնքան ռազմական արտադրանք, որքան բրիտանական ողջ ռազմաարդյունաբերությունը միասին վերցրած, իսկ չեխոսլովակյան բանակը համեմատելի էր Վերմախտի ուժերի հետ։
Նյուրնբերգում գերմանական բանակի Գլխավոր հրամանատարության շտաբի պետ գերենալ-ֆելդմարշալ Կեյտելը, պատասխանելով Չեխոսլովակիայի նվաճման մասին հարցին,, հայտարարեց, որ Գերմանիան ռազմական առումով բավարար ուժեղ չէր, որպեսզի առանց մյունխենյան համաձայնությունների, իրեն թույլ տար հարձակվել Չեխոսլովակիայի վրա։
Գերմանիան Չեխոսլովակիան ծնկի բերեց համեմատաբար ավելի թույլ բանակով և արդյունաբերությամբ, սակայն պետական ներքին կազմակերպվածությամբ և ոգով, ինչպես նաև միջազգային մի քանի խաղացողների հետ համաձայնության միջոցով։
Մենք 90-ականներին մեզանից հզոր Ադրբեջանին հաղթեցինք գրեթե նույն որակների շնորհիվ, իսկ այս անգամ պարտվեցինք դրանց բացակայության պատճառով։
Պատկերավոր ասած՝ «Բայրաքթարները» և մնացած նման առարկայական արդարացումներն, ըստ իս, երկրորդական են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը