ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ՝ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նախատեսվում է դիտարկել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ռազմական գործողություններից տուժած բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հարցերին
Բացի այդ, նախատեսվում են Վլադիմիր Պուտինի առանձնազրույցները Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը