09 01 2021

ՔՊ խոսնակը կարծում է, որ Ալեն Սիմոնյանը «մարմնավաճառ» է․ Politik.am

ՔՊ խոսնակը կարծում է, որ Ալեն Սիմոնյանը «մարմնավաճառ» է․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Հայաստանում քաղաքականությունը մշտապես նման է եղել աշխարհի ամենահին մասնագիտությանը, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին, այն առավել քան կրկնօրինակում է այդ մասնագիտությունը։

Մենք արդեն տեղեկացրել էին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանն իշխող թիմից հեռացած Սոֆիա Հովսեփյանին համեմատել էր «Նիկոլի ուսապարկի» հետ և հայտարարել, որ ուսապարկը վստահաբար առավել շատ ձայն կհավաքեր ընտրություններին։ Շատերն իհարկե բարկացած են նման ձևակերպումից, բայց Վահագն Ալեքսանյանի դեպքում մտահոգվել պետք չէ, քանի որ նա միշտ է փորձում իր քաղաքական տերերին նման ցածր մակարդակի ծառայություններ մատուցել։ 2013 թվականին, երբ նա դեռ սպասարկում էր ԲՀԿ շահերը, իր համար «մարմնավաճառ» էր Ալեն Սիմոնյանը ում հետ հիմա նույն թիմի կազմում է:

«Կարող ա արդեն սկսել ես ուրիշ պատվերներ էլ ստանալ, բայց դե ոնց ասում են մի անգամ մարնավաճառը հավերժ ա մարմնավաճառ՝ որպես թևավոր խոսք»,-այսպես էր Ալեքսանյանը արտահայտվել Ալեն Սիմոնյանի մասին: ԵՎ քանի որ իր այս հայտարարության համար Ալեքսանյանը դեռ ներողություն չի խնդրել, իսկ ինքը խոսում էր «հավերժ մարմնավաճառի» մասին, ապա կարելի է եզրակացնել, որ հիմա արդեն ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանն է կարծում, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մարմնավաճառ է։

Վահագն Ալեքսանյանի գրառումը այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ