Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Նիկոլը թիվ մեկ մեղավորն է, բայց նա միակը չէ
Նոյեմբերի 9–ից հետո ստեղծված իրավիճակն աննորմալ է։ Պատերազմը կանգնել է, բայց կապիտուլյացիան շարունակվում է ու քանի Նիկոլն իշխանության է, մեծանում է նոր պատերազմի ու նոր պարտության հավանականությունը։ Հայաստանը կանգնած է վերանալու շեմին։ Քաղաքագիտական կանոնների ու միջազգային քաղաքական պրակտիկայի համաձայն՝ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանար հետևյալ տարբերակներով՝
1․ Ինքնասպանություն,
2․ Հրաժարական,
3․ Ռազմական հեղաշրջում։
Թե ինչու այս երեքից ոչ մեկին դեռ ականատես չենք եղել, այլ խոսակցության թեմա է։ Այս պահին միայն նշեմ, որ մեր ուժային կառույցները դեռ ունեն հնարավորություն չկիսելու դավաճանության պիտակը և կատարելու պարտքը պետության նկատմամբ։ Խոսքս հատկապես վերաբերում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը