Փաշինյանը չի կարողանում քնել. ռուս բժիշկներն արգելել են խմել։ Նրա շրջապատին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Նիկոլը մեկուսացած է իր նստավայրում՝ թիկնապահների հետ միասին։ Իր խմբակցության առաջնորդների հետ շփվում է միայն հեռախոսով։ Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրում է հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:
«Վարչապետի տրամադրությունը շատ վատ է. ռուս բժիշկներն արգելել են նրան ալկոհոլ օգտագործել։ Նա սարսափելու աստիճան վախենում է թռչել Մոսկվա: Կտրականապես հրաժարվել է որոշ բաներից: Սփյուռքի առաջնորդների հետ հանդիպում չի ցանկանում։ Եռակողմ հանդիպումից հետո (Պուտին-Ալիև-Փաշինյան) հրաժարվել է մամուլի ասուլիս տալ: Ալիևի հետ ճաշին համաձայնել է, սակայն միայն առանց լրագրողների ներկայության. նրա վստահելի լրագրողներին ասել են, որ իրենք Մոսկվա չեն մեկնում։
Արարատ Միրզոյանը փորձում է հանգստացնել վարչապետին, սակայն իր շրջապատում պատմում է, որ Նիկոլն արդեն ինքնասպանության շեմին է և իր հետ զրույցներում դժգոհում է, որ չի կարողանում քնել։ Ասում է, թե նախկինում, իբր, քնել է միայն խմիչքի օգնությամբ, իսկ այժմ խմել չի կարելի։ Անգամ Միրզոյանին է վախենում ասել, թե ինչ է ստորագրելու Մոսկվայում»,- գրել է Գաբրելյանովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը