08 01 2021

Հայտարարել՝ չեք լիազորում Փաշինյանին ձեր անունից բանակցել․ «Մեկ Հայաստան»–ի կոչը՝ քաղաքացիներին

Հայտարարել՝ չեք լիազորում Փաշինյանին ձեր անունից բանակցել․ «Մեկ Հայաստան»–ի կոչը՝ քաղաքացիներին

«Մեկ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել կոչ-հորդորով՝ ուղղված ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին։ Կոչում ասվում է․

 

«Սիրելի հայրենակիցներ,

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և իր դավաճանական հանցավոր խմբի դեմ օրեցօր աճող դիմադրությունն ու անտագոնիզմը՝ կապված նրանց կողմից իրագործված և ընթացքի մեջ գտնվող պետական դավաճանության հետ,

 

Կարևորելով ՀՀ յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացու բողոքի ձայնը բարձրացնելու և դավաճանական խմբի գործողություններին իր անհամաձայնությունը հայտնելու նշանակությունն ու անհրաժեշտությունը,

Կոչ ենք անում.

Մինչև հունվարի 11-ը ձեզ հասանելի բոլոր սոցիալական և հանրային հարթակներում հայտարարել, որ.

1. Չեք լիազորում Նիկոլ Փաշինյանին և իր կողմից ղեկավարվող դավաճանական խմբին հանդես գալ Ձեր անունից, Ադրբեջանի կամ որևէ այլ պետության հետ վարել բանակցություններ, ստորագրել որևէ փաստաթուղթ։

2. Նիկոլ Փաշինյանն այլևս չի ներկայացնում Հայ Ազգը, չի արտահայտում Հայ Ազգի կամքը, գտնվում և գործում է օրենքից դուրս։

3. Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված ցանկացած փաստաթուղթ արժանանալու է համազգային մերժման, չի կիրառվելու ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։

Համազգային այս ակցիան ամբողջ աշխարհին ի ցույց կդնի Նիկոլ Փաշինյանի և իր դավաճանական խմբի մերժվածության իրական մասշտաբը, Հայ Ազգի միասնականությունը, ինչի արդյունքում փաստաթղթի հունվարի 11-ին նախատեսված ստորագրումը կդարձնի իմաստազուրկ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ