Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԼՌՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ զոհված, անհետ կորած, գերության մեջ հայտնված, վիրավոր զինծառայողների տվյալները համարվում են պետական գաղտնիք։ Պետական գաղտնիքի մասին ՀՀ օրենքում այդպիսի դրույթներ գոյություն չունեն։ Եվ ի՞նչ․․․Բացի «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանից, այսպես կոչված, քաղաքացիական հասարակությունը, լրատվական կազմակերպությունները լռում են։
Զարմանալի է, այսպես կոչված, «նախկինների» ժամանակ ցանկացած, շատ ավելի մեղմ հարցի շուրջ ինչպիսի աղմուկ էր բարձրացվում, հայտարարություններ, քննարկումներ, դատական հայցեր,դիմումներ Եվրոպայի Խորհուրդ, այլ միջազգային կառույցներ, ցույցեր։ Խաղաղ պայմաններում մեկ զինվորի մահվան կապակցությամբ՝ զայրույթ, կոչ ՊՆ նախարարին ինքնասպանություն գործելու, էլ չեմ ասում ապրիլյան պատերազմի զոհերի մասին։ Լավ, ի՞նչ պատահեց։ Կամ քաղաքացիական հասարակություն կոչվածն, այն ժամանակ անկեղծ չէր, կամ, այժմ լավագույն դեպքում վախենում է, իսկ գուցե մասնակի՞ց է Հայաստանի դեմ դավադրությանը։ Ներեցեք, բայց այլ բացատրություն չեմ տեսնում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը