06 01 2021

Նիկոլին իշխանության բերած ապազգային ուժերը պատրաստվել էին տարիներ շարունակ. Գևորգ Գևորգյան

Նիկոլին իշխանության բերած ապազգային ուժերը պատրաստվել էին տարիներ շարունակ. Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է․

«2018-ից առ այսօր, դեպքերի հաջորդականությունը, բովանդակությունը, տեխնոլոգիաները, շրջանառված թեզերը, պատերազմի ընթացքը, հետպատերազմական իրավիճակը դիտարկելով, ակնհայտ է դառնում, որ 2018-ին նիկոլին իշխանության բերած ապազգային ուժերը, տարիներ շարունակ պատրաստվել էին։ Եվ այսօր փաստ է, որ գլխավոր նպատակը Արցախի զգալի մասը և Հայաստանի սահմանամերձ գյուղերը ադրբեջանին հանձնելու միջոցով թուրք-ադրբեջանական տանդեմի հզորացումն էր։ Ինչն էլ արեց նիկոլը և այդպիսով տարածաշրջան խցկեց ցեղասպան թուրքիային։ Հեղինակավոր որոշ կենտրոններ, վերջինիս, ի դեպ, արդեն իսկ դիտարկում են երրորդ համաշխարհային հրահրող դերակատարների շարքում։

Փաստացի, նիկոլ ազգադավը նաև գործիք դարձավ մեր տարածաշրջանը անվտանգության առումով պայթունավտանգ դարձնելու գործում։ Գործեց ի շահ թշնամու, դավելով Հայրենիքը։ Պետական դավաճանը պետք է դատապարտվի ՀՀ քրեական օրնսգրքի համապատասխան հոդվածի համաձայն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ