06 01 2021

Գաբրելյանովը բացահայտել է Փաշինյանի «ինքնամեկուսացման» պատճառները

Գաբրելյանովը բացահայտել է Փաշինյանի «ինքնամեկուսացման» պատճառները

Փաշինյանի շրջապատին մոտ կանգնած իմ աղբյուրները հայտնում են, որ վարչապետի թիմն ընդվզում է։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:

«Երեկ երեկոյան նրա թիմի մի քանի ամենաակտիվ անդամներ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկել են ստեղծված իրավիճակը: Եզրակացությունը ողբերգական է. հիմնական լեյտմոտիվը հետևյալն է ՝ մեր կյանքը դժոխքի է վերածվել, փողոց դուրս գալ չի կարելի, քանի որ մարդիկ առնվազն վիրավորում են, շատ հայեր բռունցքներով են «դիմավորում»: Եկեղեցի մտնել թույլ չեն տալիս, քահանաները պարզապես վռնդում են։

Նիկոլը պետք է հասկանա, որ հարկավոր է հեռանալ։ Պետք է համոզել Մանուկյանին, որ անվտանգության երաշխիքներ տա և թույլատրի հանգիստ հեռանալ երկրից։ Միրզոյանը փորձել է հանգստացնել պատգամավորներին, բայց, ինչպես պատմում են աղբյուրները, իր վիճակն էլ մի բան չէ։ Միրզոյանը տեղեկացրել է, որ Նիկոլը դիմել է բանակի ղեկավարությանը, որպեսզի բանակը դուրս բերվի փողոց և պարետային ժամ սահմանվի ՝ փորձելով այդ կերպ վախեցնել ընդդիմությանը։

Գեներալները, սակայն, կտրականապես հրաժարվել են։ Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի երեկվա՝ Փաշինյանին եկեղեցի չթողնելու կոչը, Փաշինյանին հունից հանել է։ Ամբողջ գիշեր նա պահանջել է ձերբակալել Գրիգորյանին, բայց ուժայինները հրաժարվել են, վարչապետը սովորության համաձայն դիմել է խմիչքին: Վաղ առավոտյան մամուլի ծառայությունը ծիծաղաշարժ «ատմազկա» է հորինել կորոնավիրուսով արդեն վարակված և առողջացած Փաշինյանի համար ՝ ինքնամեկուսացել է: Ինչպես կատակում են վարչապետի թիկնազորի տղաները՝ Նիկոլն ինքնամեկուսացել է շշի հետ միասին», - գրել է Գաբրելյանովը:

Նշենք, որ Արամ Գաբրիելյանովը և նրա մեդիա նախագծերը, փորձագետների տվյալներով, սերտորեն կապված են Կրեմլի և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ