05 01 2021

Ո՞վ է ժեխը․ Աղասի Ենոքյան

Ո՞վ է ժեխը․ Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է․

«Ո՞Վ Է ԺԵԽԸ

Վերջին ընթացքում հաճախ է հնչում այս հարցը, շատ քաղաքացիներ ուզում են պարզեն, արդյոք իրենք ժեխ են, թե՞ ոչ։ Միանգամից ասեմ, որ եթե այս հարցը ծագում է, ապա նրանք ամենայն հավանականությամբ ժեխ են։

Հիմա մի քիչ ավելի մանրամասն։ Ժեխը ունի ուղեղի յուրահատուկ կառուցվածք, սոցիալական վիճակի, դաստիարակության, փողի կամ պաշտոնի ետեւից վազելու ընթացքում ուղեղը ատրոֆիայի է ենթարկվել, ինչի պատճառով որոշ մտավոր պրոցեսներ այլ կերպ են ընթանում, քան շարքային քաղաքացիների մոտ։ Օրինակ, ժեխի ուղեղում չեն աշխատում այնպիսի ասոցիացիաները, որոնք պատասխանատու են բարոյական կատեգորիաների համար, ինչպես՝ ամոթը, պատիվը, հայրենասիրությունը, ուրիշների հանդեպ այնպիսի արարքներ չանելը, որոնք որ չես ուզի քո հանդեպ անեն։

Ժեխի ուղեղում տրամաբանական պրոցեսի ժամանակ անալիզի եւ սինթեզի գործողությունները իրար հետ չեն համադրվում, դրա համար վերջին 2,5 տարվա մեջ ուղեղի մեջ ներդրված «նիկոլ» գրադարանից վերցնում են լրացուցիչ օպերանդներ, որի միջոցով ստանում եզրակացություններ, որոնք կապ չունեն սովորական տրամաբանության արդյունքի հետ։ Ամենհաճախ օգտագործվող օպերանդը «նախկիններ» օպերանդն է։

Օրինակ, ասում ես՝ «Նիկոլը դավաճան է, նա հանձնեց Արցախը», ժեխը պատասխանում է․ «Նախկինները վաղուց էին հանձնել», ասում ես․ «Նիկոլը ժանգոտած ՀՕՊ համակարգերի վրա միլիոններ աշխատեց, իսկ հազարները այդ պատճառով զոհվեցին», պատասխանում են․ «Լավ է արել, թող նախկինները իրենց դղյակները ծախեին, փամփուշտ առնեին», ասում ես «Նիկոլը թալանեց Հայաստան հիմնադրամը», ասում են․ «Լավ է արել, բա ուզում եք նախկինները գա՞ն»։ Նաեւ ժեխը մեծ հակում ունի շուստրիության, որը փորձում է ներկայացնել որպես ինտելեկտի բարձրակետ։ Օրինակ, վերջերս մեկը, փորձելով ինձ դնել տրամաբանական ծուղակի մեջ հարցնում էր․ «Եթե նիկոլիստը մասնակցի հականիկոլական ակցիայի, արդյո՞ք նա մնում է ժեխ»։

Սա արդեն կրետինիզմին հասած ուղեղային ատրոֆիայի արդյունք է։ Ընդ որում, արտաքինից ժեխի ուղեղը չի տարբերվում սովորական քաղաքացու ուղեղից։ Սակայն ինչպես վերը նկարագրվածն է ցույց տալիս, տավարի ուղեղից ավելի մեծ օգուտ կա, քանի որ ստացվում է շատ համեղ, բարձրկալորիական ուղեղով ձվածեղ, իսկ ժեխի ուղեղի արգասիքը միայն դավաճանությունն է, կորուստները ու նահատակները»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ