05 01 2021

Ստատուս գրողը կործանեց հազարավոր կյանքեր և մի ամբողջ Հայրենիք. Արամ Վարդևանյան

Ստատուս գրողը կործանեց հազարավոր կյանքեր և մի ամբողջ Հայրենիք. Արամ Վարդևանյան

Փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը գրում է․

«Ստատուս գրողը, նաև հոդված է գրել. Հոդվածը ինչպես միշտ ամբողջությամբ կարդացել եմ և կարծում եմ դրան ամենակարճ պատասխանը այն է, որ Հայաստանի երեք Նախագահները, որոնց նույնիսկ շողքի հետ մեկ հարթության մեջ չի կարող լինել ստատուս գրողը` փաստացի իրեն համարել են դավաճան: Ավելի հստակ ձևակերպեց Նախագահ Քոչարյանը` ստատուս գրողը Հայաստանի էլչիբեյն է: Ստատուս գրողը կործանեց հազարավոր կյանքեր և մի ամբողջ Հայրենիք:

Ստատուս գրողը չի գրելու այն մասին, որ բանակցությունների համար նույնն է ինչ կյանքեր փրկելու հանար` պետք է խելք, գիտելիք և հմտություն որոնցից ոչ մեկ ինքը չուներ և դա պարզ էր ԲՈԼՈՐԻՆ:

Ստատուս գրողը չի գրելու այն մասին թե առհասարակ հազարավոր զոհերի և կորսված երազանքների, ռազմագերիների և անհետ կորածների ՄԻԱԿ պատասխանատուն լինելու պայմաններում` ինչպե՞ս է ինքը կարողանում քնել գիշերը: Ստատուս գրողը չի գրելու այն մասին, որ 2018 թվականին վերելակներում պայմանավորվում էր և 44 օրվա մեջ այդպես էլ չճանաչեց Արցախի անկախությունը:

Չի գրելու այն մասին, որ եթե ԹԻՎ ՄԵԿ զինվորականը 4-րդ օրը ասում է պետք է դադարեցնել պատերազմը` դրանից հետո ամեն կորսված կյանքը իր խղճին է, որովհետև առնվազն ԻՐԱ ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅԱՆ և կրթության բացակայության պատճառով այդքան զոհ ունեցանք:

Ստատուս գրողը չի գրելու այն մասին, որ իր բանավոր պայմանավորվածություններով Հայաստանի տարածքը փոքրանում է և դա մեղմ ասած հանցագործություն է:

Կարճ ասած` մի կարդացեք Կյանքեր զոհած, Հայրենիք կորսած և կապիտուլյացիա ստորագրած ստատուս գրողների...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ