Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան ալիքում գրել է
«GPS-ով սահմանագծման հանցավոր շտապողականությունը, ԱԱԾ տնօրենին Բաքու ուղարկելը եւ Ալիեւին ամբողջ ընթացքում զիջելը պետք է Նիկոլին միայն նրա համար, որ ստանա գոնե ինչ-որ զիջում եւ խցկի այն իր երկրպագուների ակումբի փափուկ ուղեղի մեջ իր իշխանությունը երկարաձգելու համար: Այդ փոքր զիջմամբ Ադրբեջանի համար կբացվի ճանապարհը Մեղրիում Նախիջեւանի տարածքով: Նիկոլի համար կարեւոր է գրանցել գոնե ինչ-որ հաջողություն, որպեսզի նրա դավաճանությունը կատարյալ չլինի, այլ ունենա համագործակցության գոնե փոքր նախանշաններ:
-Ոչինչ, որ զոհվել են հայրենասերները, ոչինչ, որ մենք կորցրել ենք Արցախի ¾-ը, ոչինչ, որ դժբախտացել են հազարավոր ընտանիքներ, ոչինչ, որ երկրին ֆինանսական կոլափս է սպառնում, ոչինչ, որ ազգը խայտառակված է, փոխարենը մենք կարող ենք արագ մեկնել Մեղրի,-կասի նա իրեն սպասարկողներին՝ լռելով այն մասին, որ Մեղրին նույնպես վտանգված է խոստացված տրանսպորտային միջանցքի պատճառով: Այդ անուղեղի նպատակը պարզ է՝ ամեն գնով պահպանել իշխանությունը: Արյան, կյանքերի, խայտառակության եւ մեր ապա երեխաների գնով»,-գրել է Միքայել Մինասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը