04 01 2021

Ինչու՞ էիր ասում, որ Արցախի հարցում ինչ պետք ա, այն էլ բանակցում եմ․ տղա ջան, պատասխանիր հարցերին․ Արա Վարդանյան

Ինչու՞ էիր ասում, որ Արցախի հարցում ինչ պետք ա, այն էլ բանակցում եմ․ տղա ջան, պատասխանիր հարցերին․ Արա Վարդանյան

Քաղաքական գործիչ Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զավթած գործակալական ցանցի ներկայացուցիչը շատ ծավալուն հոդված է գրել 44 օրյա պատերազմի սկսվելու վերաբերյալ և փաստացի ուզում է ապացուցել, որ այն անխուսափելի էր։ Դե ինչպես միշտ "նախկիններն են" մեղավոր սցենարով։
Այս կիսամարդուն, չգիտես ինչու, միշտ թվում է, որ իր գրածներն իր պես կիսամարդիկ են կարդում։
Տղա ջան, պատասխանի հետևյալ հարցերին.
1. Ինչու՞ իշխանությունը զավթելուն պես փչացրեցիր Հայաստանի հարաբերությունները մեր կարևորագույն դաշնակիցների հետ` Ռուսաստանի և Իրանի.
2. Ինչու՞ վարկաբեկեցիր ՀԱՊԿ-ը` ձերբակալելով այդ կազմակերպության քարտուղարին.
3. Ինչու՞ օդի պաշտպանության համար նախատեսված զինատեսակների տեղը գնեցիր որևէ բանի չծառայող Սու ինքնաթիռները.
4. Ինչու՞ պատերազմի ողջ ընթացքում քո հրամանով Արցախի Նախագահը չէր հանդիպում և չէր համագործակցում Արցախի հերոսների և Նախկին Նախագահների հետ.
5. Ինչու՞ հանձնեցիր Շուշին և Հադրութը.
6. Իմանալով բանակի իրական վիճակը, ինչու՞ չկանգնացրեցիր պատերազմը ՌԴ Նախագահի առաջին իսկ առաջարկի ժամանակ, որը ստացել էիր պատերազմի սկզբից 4 օր անց.
7. Ինչու՞ 2018-ին ալիևի հետ վերելակում պայմանավորվեցիր իրար վրա չկրակել և թույլ տվեցիր որպեսզի թշնամին առանց որևէ բարդության ինժեներական աշխատանքներ իրականացնի շփման գծի ողջ երկայնքով.
8. Ինչու՞ անցած 2.5 տարվա մեջ որևէ անգամ հավուր պատշաճի չես պատասխանել թշնամի երկրի ղեկավարին, ով քեզ բառիս բուն իմաստով ծաղրում էր.
9. Ինչու՞ էիր նախաձեռնել Տավության կարճատև ընդարումը։ Ինչու՞ էիր այն դարձրել դրոշակ և ամեն կերպ գռգռում թշնամուն.
10. Ինչու՞ էիր ասում, որ Արցախի հարցում ինչ պետք ա, այն էլ բանակցում եմ.
11. Ինչու՞ էիր բոլոր կարևորագույն պաշտոնների նշանակել սորոսականներին.
12. Ինչու՞ էիր գործ կարում Նախագահ Քոչարյանի վրա.
13. Ինչու՞ էիր վարկաբեկել Երկրապահ կամավորական ջոկատը.
14. Ինչու՞ ես ցայսօր լռում Նախիջևանի կողմում թշնամուն 2018-ին նվեր տված ահռելի տարածքների մասին.
Եվ ի վերջո, ինչու՞ էիր խաբում քո իսկ ժողովրդին, որին խոստացել էիր Արցախի հարցում ամեն մի մանրուքի մասին տեղյակ պահել, ինչու՞։ Չնայած մոռացա, քոնը թուրքերն են, ոչ թե հայերը...
Այ պարտության և թուրքի ոտքը լիզելու մարմնավորում, դու դատվելու ես ու կյանքիդ մնացած անփառունակ օրերը անցկացնես բերդում...
Պատասխան տալու ժամանակը մոտենում է»։
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ