04 01 2021

Ես համոզված եմ, որ տողատակերում կան այլ պայմանագրեր. Թաթուլ Պետրոսյան



Այդ մարդը նույնիսկ չի հասկանում մարդկանց բնակարաններից զրկելու ընթացակարգը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ու իշխանության վարած քաղաքականությանը:

«Ասում է մարդկանց փոխհատուցում կտանք, բայց ինչի՞ դիմաց, փոխատուցում, որ մարդիկ բնակարան են կորցնո՞ւմ մեկ-երկու օրվա ընթացքում: Սա մարդու մոտեցում է, որը գործնականում չի հասկանում՝ ինչ սաել է հայրենիք, տուն, ընտանիք, բացարձակ նա այդ ընկալումը չունի: Կարծես թե մեր ժողովրդին այնքան նյութապաշտ է դարձրել, որ խոստանում՝ բնակարանի դիմաց փոխհատուցում կտա: Լավ, իր ու իր կողմնակիցների բնակարանները թող հիմա տան այլ անձանց և նրանց փոխհատուցում տան, կհամաձայնե՞ն դրան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ