Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ի դեմս ադրբեջանա-թուրքական զինուժի ձգում է Սյունիքի պարանոցին նետված սեղմօղակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
«Հայեր թմբիրից զարթնել է պետք, հետոն չի լինելու...
Մինչև ՀՀ-ում իշխանությունը և ընդիմություն «ջուջուլ-պուպուլիկ են» խաղում, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ի դեմս ադրբեջանա-թուրքական զինուժի ձգում է Սյունիքի պարանոցին նետված սեղմօղակը։
Հ.Գ.1.Արցախը այլևս Հայաստան չէ...
Հ.Գ.2. Հա մոռացա հիշեցնեմ,որ Սիրիայի հյուսիսային շրջանները և Իդլիբի նահանգը, ևս ՍԱՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներ էին...»,– գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը