Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է․
«Ես երբեք չեմ նայել Փաշինյանի ամանորյա ուղերձները: Այսօր անպայման նայելու եմ: Երբ կյանքում 2 գիրք չկարդացած դերասանին տալիս ես գիտնականի դեր, նույնիսկ ամենափայլուն դերասանին, գիտե՞ք ինչն է նրան մատնում` աչքերը, որովհետև այդպիսի դերասանի աչքերի մեջ չկա որևէ գիտելիք:
Ժամանակին փայլուն, հիմա կրկնվող դերասան Փաշինյանը այսօր նույնպես կխաղա ազգի նվիրյալի կերպար: Բայց կարևոր չեն տեքստերը` նա այլևս անզոր է հանել աչքերի միջից իր դավաճան լինելու և փողը պաշտելու ինֆորմացիան: Այսօր ես անպայման կնայեմ նրա ուղերձը: Մենք երկուսս էլ գիտենք` վերջին անգամ: Պինդ եղեք ու սիրեք մեր երկիրը: Ամեն ինչ լավ է լինելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը