Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանելու ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կստեղծվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով թուրքական ռազմական պատվիրակությանը ՊՆ Հուլուսի Աքարի գլխավորությամբ:
«Ադրբեջանը կատարում է այդ հարցի շուրջ իր պարտավորությունները: Ադրբեջանի կողմը ներկայում կառուցում է կենտրոնը, որը կգտնվի Աղդամի շրջանում: Առաջիկա տասն օրվա կամ առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում այդ մոնիթորինգային կենտրոնը պատրաստ կինի»,-ասել է Ալիեւը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը